• Հեռախոս (+374) 93 571 559
  • Հայերեն
  • English
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Անասնաշուկա
    • Ագրովաճառակետ
    • Գործարար աջակցություն
    • Հացենի պանդոկ
  • Ֆերմերի Անկյուն
    • Կենդանիների առողջություն
    • Կենդանիների պահվածք և խնամք
    • Կենդանիների արհեստական սերմնավորում
    • Կերարտադրություն
    • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
    • Կաթի արտադրություն և նախնական մշակում
    • Անասնապահի ուղեցույց
      • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
      • Ինֆեկցիոն հիվանդություններ
      • Մակաբուծային հիվանդություններ
    • Անասնապահի օրացույց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Գլխավոր / Ֆերմերի Անկյուն / ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • Անասնապահի ուղեցույց
    • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
    • Ինֆեկցիոն հիվանդություններ
    • Մակաբուծային հիվանդություններ
  • Անասնապահի օրացույց

ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Հաշվի առնելով ինֆեկցիոն հիվանդությունների հասցրած հնարավոր տնտեսական վնասները, պետությունը սեփական միջոցներով կատարում է միջոցառումներ առավել տարածված և վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար:

Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանն ուղղված բոլոր գործողությունները կոչվում են հակահամաճարակային միջոցառումներ:

Աղյուսակ 1-ում նշված է ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող  հակահամաճարակային միջոցառումների պլանը` գյուղատնտեսական տարբեր տեսակի կենդանիների համար: Ներկայացված հիվանդություններից մի քանիսի նկատմամբ իրականացվող միջոցառումները կատարվում են ելնելով տվյալ հիվանդության նկատմամբ տարածաշրջանի անապահովության աստիճանից:

ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների պլանը

                        Աղյուսակ 1

Կենդանատեսակը

Հիվանդության  անվանումը

Միջոցառումների հաճախականությունը (տարվա կտրվածքով)

Ըստ եռամսյակների

1-ին 

2-րդ

3-րդ

4-րդ

ԽԵԿ

Դաբաղ

2

 

+

 

+

Սիբիրախտ

1

 

 

 

+

Խշխշան պալար

1

 

+

 

 

Բրուցելյոզ (ախտորոշում)

2

+

 

+

 

Տուբերկուլյոզ(ախտորոշում)

2

+

 

+

 

ՄԵԿ

Բրուցելյոզ  (ախտորոշում)

2

+

 

+

 

Սիբիրախտ

1

 

 

 

+

Խոզեր

Կլասիկ ժանտախտ

1

+

 

 

 

Հավեր

Նյուկասլյան հիվանդություն

1

 

 

+

 

 

Ծանոթագրություն. Ելնելով հանրապետությունում առաջացած կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակից` անասնաբուժական պետական տեսչությանն իրավունք է վերապահվում նշված ցանկում կատարել լրացումներ և փոփոխություններ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվող գումարների սահմանում: 

Մեծ, միջին և փոքր ֆերմերային տնտեսությունների ղեկավարները պետք է կարևորեն և հատուկ ուշադրության արժանացնեն ինֆեկցիոն հիվանդությունների դեմ կատարվող վակցինացումները և այլ միջոցառումներ:

Հիշեք` Տնտեսապես ավելի շահավետ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել այն:

Ստորև ներկայացված են  ԽԵԿ-երի որոշ ինֆեկցիոն հիվանդությունների պատվաստանյութերի, պատվաստման եղանակների և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկություններ, որոնք իրականացվում են պետպատվերի շրջանակներում:

Դաբաղի կանխարգելման միջոցառումներից է ողջ գլխաքանակի վակցինացումը: Կան մի շարք վակցինաներ: Մեզ մոտ հիմնականում օգտագործում են հակադաբաղային պոլիվալենտ ֆորմոլ վակցինա (հայկական և ռուսական) A, O և Asia-1 տիպերից:

Մինչև 2 ամսական հորթերին վակցինացում չի թույլատրվում, սակայն դաբաղի բռնկման դեպքում հորթերը նույնպես կարող են վարակվել: Տարածաշրջանում դաբաղի առկայության դեպքում մինչև 2 ամսական հորթերի վարակումը կասեցնելու համար կարելի է ներարկել սկզբից հակադաբաղային շիճուկ, որից 10-14 օր անց վակցինացնել: Իմունիտետը օրգանիզմում ձևավորվում է 21 օր անց և պահպանվում է 6 ամիս:

Խշխշան պալարի դեմ իմունացման համար օգտագործում են խտացված հիդրոքսիլ ալյումինային ֆորմոլ վակցինա ( խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների խշխշան պալարի): Վակցինացումը կատարում են արոտ հանելուց 2 շաբաթ առաջ:

Բրուցելյոզի դեմ ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում տարին երկու անգամ իրականացվում է  արյան ախտորոշիչ հետազոտություն:

ՀՀ-ում տուբերկուլյոզի կանխարգելման նպատակով պետպատվերի շրջանակներում տարեկան երկու անգամ իրականացվում է կենդանիների համակարգված ախտորոշիչ հետազոտություն:

Հիվանդությունը ժամանակին ախտորոշելու նպատակով 2 ամսականից բարձր հասակ ունեցող խոշոր եղջերավոր անասուններին պարանոցի 1/3 հատվածում ներմաշկային ուղիով ներարկում են   տուբերկուլին: Ստուգումը կատարում են 72 ժամ անց: Արդյունքը համարվում է դրական (կենդանին համարվում է հիվանդ), եթե ներարկման տեղում առաջանում է 3 սմ-ից մեծ այտուց, որը չունի որոշակի սահմանազատում, խմորանման է և  ցավազգաց:

ՀՀ-ում սիբիրախտի կանխարգելման համար իրականացվում է վակցինացում պետպատվերի շրջանակներում:

Ակտիվ իմունացման համար օգտագործում են հակասիբիրախտային ՍՏԻ և 55 տարատեսակի կենդանի թուլացված չոր և հեղուկ վակցինաներ: Մատղաշին առաջին անգամ վակցինացնում են 3 ամսական հասակից և վերավակցինացնում 6 ամիս հետո, այնուհետև ինչպես հասակավորները` տարին 1 անգամ:

Պաստերելյոզի վակցինացման համար օգտագործում են խոշոր եղջերավոր անասունների, գոմեշների և ոչխարների հակապաստերելյոզային կիսահեղուկ վակցինա: Վակցինացումը կատարվում է երկնվագ: Այժմ կա նաև էմուլսացված վակցինա, որը ներարկվում է մեկ անգամ պարանոցի 2 կողմերից 1.5 -ակամ մլ դոզայով, և իմունիտետը  պահպանվում է 1 տարի: Սակայն պետպատվերի շրջանակներում վերջինս չի տրվում:

 

Ծառայություններ

  • Անասնաշուկա
  • Ագրովաճառակետ
  • Գործարար աջակցություն
  • Հացենի պանդոկ

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Նորություններ

  • 18 Հունիս 2022 «Աշխարհով մեկ» հաղորդման անդրադարձը Սյունիքի անասնաշուկայից
  • 16 Մայիս 2021 Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարում, փորձի փոխանակում և քաղված դասերի քննարկում» թեմայով աշխատաժողովը
  • 23 Օգոստոս 2020 «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրի մասնակցության հայտարարություն

Այլ էջեր

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մեր Գործընկերները
  • Պատկերասրահ
  • Կապ
  • Copyright © SDA 2022. All rights reserved.