• Հեռախոս (+374) 93 571 559
  • Հայերեն
  • English
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Անասնաշուկա
    • Ագրովաճառակետ
    • Գործարար աջակցություն
    • Հացենի պանդոկ
  • Ֆերմերի Անկյուն
    • Կենդանիների առողջություն
    • Կենդանիների պահվածք և խնամք
    • Կենդանիների արհեստական սերմնավորում
    • Կերարտադրություն
    • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
    • Կաթի արտադրություն և նախնական մշակում
    • Անասնապահի ուղեցույց
      • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
      • Ինֆեկցիոն հիվանդություններ
      • Մակաբուծային հիվանդություններ
    • Անասնապահի օրացույց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Գլխավոր / Ֆերմերի Անկյուն / Մակաբուծային հիվանդություններ

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • Անասնապահի ուղեցույց
    • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
    • Ինֆեկցիոն հիվանդություններ
    • Մակաբուծային հիվանդություններ
  • Անասնապահի օրացույց

Մակաբուծային հիվանդություններ

Ընդհանուր նկարագրություն. Մակաբույծների (ճիճուներ, միջատներ, տզեր, արյան պարազիտներ և այլն) կողմից հարուցվող հիվանդությունները ստացել են պարազիտային կամ մակաբուծային հիվանդություններ անվանումը:

Այսպիսով, մակաբույծներին կարելի է բաժանել նաև ներքին և արտաքին պարազիտների: Ներքին մակաբույծները տեղակայված են տիրոջ ներքին օրգաններում, իսկ արտաքինները` տիրոջ օրգանիզմի արտաքին մասում:

ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ներքին մակաբուծային հիվանդություններից ՀՀ-ում առավել տարածված են.

• ֆասցելյոզ,

• էխինոկոկոզ,

• մոնեզիոզ,

• դիկրոցելյոզ,

• հորթերի նեոասկարիդոզ,

• պիրոպլազմոզ (արյան պարազիտային հիվանդություն),

• տավարի թելազիոզ (աչքի խոռոչում),

• բոռեր (ենթամաշկային, կերակրափողային) և այլն:

ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի արտաքին մակաբուծային հիվանդություններից ՀՀ-ում տարածված են.

• տզեր

• ոջիլներ և այլն:

Տնտեսական վնասները. ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի պարազիտային հիվանդությունները կարող են մեծ տնտեսական վնաս հասցնել Ձեր անասնապահական տնտեսությանը, մասնավորապես.

բացասական են ազդում կենդանու մթերատվության վրա (մսի և կաթի քանակների նվազում):

Քանի որ պարազիտները` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, սնվում են կենդանու օրգանիզմի հաշվին, կենդանու կողմից ստացված կերի մի մասը ծախսվում է պարազիտների սնման համար, կենդանու քաշաճը դանդաղում է, նվազում է նաև կաթնատվությունը: Ծախսվում են հսկայական ֆինանսական միջոցներ կենդանիների կերակրման և խնամքի համար, սակայն ստացված վերջնական արդյունքը չի արդարացնում կատարված ներդրումները: Մակաբուծային հիվանդությունների մեծ մասը ընթանում է սուբկլինիկական ձևով (չարտահայտված): Հիվանդության հետևանքով ընկնում է կենդանիների մթերատվությունը, աշխատունակությունը, իսկ մատղաշների մոտ դանդաղում է աճն ու զարգացումը:

• Բացասական են ազդում կենդանիներից ստացված մթերքների որակի վրա, հատկապես դրանց սննդային արժեքի (ուտելով այդպիսի մթերք, մարդու մոտ առաջանում են ալերգիկ երևույթներ, թունավորումներ և այլն), իսկ երկրորդային հումքի որոշակի տեսակներն ընդհանրապես մշակման ենթակա չեն լինում (կաշի, աղիքներ և այլն): Մի շարք խիստ տարածված մակաբուծային հիվանդությունների հետևանքով կենդանիների սպանդից ստացված ներքին օրգանները խոտանվում են (էխինոկոկոզ, ֆասցելյոզ), իսկ որոշների դեպքում ոչնչացման է ենթարկվում ամբողջ մսեղիքը (տրիխինելյոզ, ցստիցերկոզներ (ԽԵԿ-ի և խոզերի մոտ)):

• Բացասական են ազդում կենդանու վերարտադրական ֆունկցիայի վրա: Մի շարք մակաբուծային հիվանդությունների հետևանքով` ձիերի զուգավորման հիվանդություն, տոքսոպլազմոզ և այլն, խիստ ընկճվում, իսկ երբեմն էլ դադարում են կենդանիների վերարտադրական ֆունկցիաները, առաջանում են վիժումներ, ծնվում են թույլ, ցածր դիմադրողականություն ունեցող մատղաշներ և այլն:

• Կարող են դառնալ կենդանիների անկման պատճառ: Մակաբուծային որոշ հիվանդություններ (ֆասցելյոզ, մոնեզիոզներ, խոզերի ասկարիդոզ և այլն) արտահայտվում են կենդանիների զանգվածային անկումներով:

• Ֆինանսական միջոցների վատնում: Յուրաքանչյուր տարի զգալի ֆինանսական միջոցներ են ծախսվում մակաբուծային հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով: Ընդ որում ժամանակին և ճիշտ կանխարգելում չիրականացնելու դեպքում ֆերմերը ավելի մեծ ֆինանսական կորուստ է կրում:

• Կենդանուց մարդուն հիվանդության փոխանցման ռիսկ: Մակաբուծային հիվանդությունների որոշ մասը ունեն սոցիալական նշանակություն, քանի որ կենդանիներից փոխանցվում են մարդուն (անտրոպոզոոնոզներ):

Մակաբույծների ազդեցությունը տիրոջ օրգանիզմի վրա. Ինչպես արդեն նշվել է, մակաբուծային հիվանդությունները բացասաբար են ազդում կենդանու ընդհանուր առողջական վիճակի վրա: Այս փաստը պայմանավորված է պարազիտների բացասական ազդեցությամբ, մասնավորապես.

• տիրոջ օրգանիզմի վրա սննդային ազդեցությունը մակաբույծին բնորոշ հիմնական հատկանիշն է, այսինքն` այն սնվում է տիրոջ օրգանիզմի հաշվին,

• կենդանիների վրա ունեն թունավոր և ալերգիկ ազդեցություն` իրենց կենսագործունեության հետևանքով: Ապրելով և սնվելով կենդանու օրգանիզմում` պարազիտները արտազատում են մնացորդներ, որոնք թունավոր են կենդանու համար,

• մեխանիկական ազդեցություն. մակաբույծները տեղակայվելով ներքին օրգաններում, նրանց խոռոչներում կամ էլ հյուսվածքներում, իրենց ներկայությամբ մեխանիկորեն խախտում են դրանց ամբողջականությունը (օրինակ` պարազիտները կարող են տեղակայվել կենդանու աղիքներում, լեղածորաններում, խախտել նշված օրգանների բնականոն գործունեությունը և կենդանու անկման պատճառ դառնալ),

• կենդանիների վրա արյունածուծ միջատների մասսայական հարձակումների ժամանակ նրանց կողմից արտազատված թույների հետևանքով արձանագրվում են հեմոլիտիկ սակավարյունության նշաններ,

Ներկրող ազդեցություն, երբ մակաբույծները իրենց հետ օրգանիզմ են բերում ինֆեկցիոն և մակաբուծային այլ հիվանդությունների հարուցիչներ` վարակելով կենդանուն:

Ֆասցելյոզ

Էխինոկոկոզ

Մանր եղջերավոր անասունների և տավարի մոնեզիոզներ

Տավարի հիպոդերմատոզ (ժողովրդական անվանումը` բոռ)

Այլ ճիճվային հիվանդություններ

Արյան պարազիտային հիվանդություն` պիրոպլազմոզ (ժողովրդական անվանումը` ջերմ)

Իքսոդային և արգասային տզեր

Ոջիլներ

Տզերի և ոջիլների նկատմամբ իրականացվող պայքարի միջոցառումները

Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր պարազիտային հիվանդությունները (անթրոպոզոոնոզներ)

Գյուղատնտեսական կենդանիների ոչ վարակիչ հիվանդություններ

Թունավորումներ

Փքանք (ՏԻՄՊԱՆԻԱ)

Կերակրափողի խցանում

Տրավմատիկ  ռետիկուլիտ և ռետիկուլոպերիկարդիտ

Վերջույթների ախտահարումներ

Ծառայություններ

  • Անասնաշուկա
  • Ագրովաճառակետ
  • Գործարար աջակցություն
  • Հացենի պանդոկ

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Նորություններ

  • 18 Հունիս 2022 «Աշխարհով մեկ» հաղորդման անդրադարձը Սյունիքի անասնաշուկայից
  • 16 Մայիս 2021 Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարում, փորձի փոխանակում և քաղված դասերի քննարկում» թեմայով աշխատաժողովը
  • 23 Օգոստոս 2020 «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրի մասնակցության հայտարարություն

Այլ էջեր

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մեր Գործընկերները
  • Պատկերասրահ
  • Կապ
  • Copyright © SDA 2022. All rights reserved.