ՈՉԽԱՐՆԵՐԻ ԽՈՒԶՄԱՆ ՓԱՌԱՏՈՆ – 2018
«Ռազմավարական զարգացման գործակալություն» /ՌԶԳ/ ՀԿ-ն ս. թ. հունիսի 9-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում կազմակերպում է Ոչխարների խուզման հերթական, թվով՝ չորրորդ փառատոնը: Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը:
Փառատոնի ծրագիրն ընդգրկելու է ոչխարների՝ արդեն ավանդական դարձած ձեռքով խուզման մրցույթ, տեղական համայնքների և արտադրողների մասնակցությամբ ցուցահանդես-տոնավաճառ, համերգային ծրագիր, լարախաղաց: Այս տարի փառատոնի հյուրերին սպասվում են բազմաթիվ անակնկալներ և հագեցած միջոցառումներ: Մասնավորապես՝
- Մեծ Բրիտանիայից և հարևան Վրաստանից հրավիրված փորձառու խուզ անողներ, ովքեր առաջին անգամ Հայաստանում ցուցադրական դասընթաց կանցկացնեն Փառատոնի մասնակիցների և հյուրերի համար:
- Ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ուտեստների, խմիչքների և հուշանվերների վաճառքից բացի նաև իրականացվելու է համտես:
- Հրավիրված պաշտոնատար անձանց թվում է նաև ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն.Գ. պարոն Լուկաս Գասսերը:
ՕՐԱԿԱՐԳ
12:00 – Բացման արարողություն
12:20 – The Time Project խմբի ելույթ
13:00 – Ոչխարների խուզման մրցույթ (I փուլ)
13:20 – Երաժշտական դադար
13:40 – Վարպետության դաս Մեծ Բրիտանիայից հրավիրված խուզողի կողմից
14:00 – Երաժշտական դադար` DJ Mish
14:15 – Մրցույթ այցելուների հետ
14:30 – Ոչխարների խուզման մրցույթ (II փուլ)
14:50 – Երաժշտական դադար
15:10 – Լարախաղաց
15:20 – The Time Project խմբի ելույթ
15:40 – Վրաստանից հրավիրված խուզողների ելույթ
16:00 – Ոչխարների խուզման մրցույթ (III փուլ)
16:20 – Ինտերակտիվ խաղեր, մրցույթներ
16:40 – Խմբային ֆոտո նկարահանում
17:00 – Մրցանակաբաշխության արարողություն
17:20 – Շուրջպար