«Նորարական և արդյունավետ մոտեցումների ներկայացում-համաժողով»-ի շրջանակներում մրցույթի հայտարարություն
Հրավիրում ենք Ձեզ «Նորարական և արդյունավետ մոտեցումների ներկայացում-համաժողով»-ի շրջանակներում մասնակցել մրցույթի, որն իրականացվում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի կողմից:
Մրցույթին մասնակցել կարող են բոլոր այն ֆերմերները, ովքեր ունեն գրանցած բարձր արդյունքներ անասնապահության ոլորտում, մասնավորապես նորարար և արդյունավետ մոտեցումներ ըստ հետևյալ ուղղությունների՝ (մանրամասների համար ներբեռնել կից ֆայլը)
• Կենդանիների պահվածք
• Կենդանիների խնամք
• Կերարտադրություն
• Անասնապահության ոլորտում գրանցված բարձր արդյունքներ` մթերատվության ցուցանիշներ
Մրցույթի արդյունքում ընտրված լավագույն ֆերմերները համաժողովի շրջանակներում կներկայացնեն իրենց արդյունքները և կպարգևատրվեն մրցանակներով:
Համաժողովի նպատակն է խրախուսել երիտասարդ ֆերմերներին անասնապահության ոլորտում նոր փորձի և մեթոդների ներդրումն ու տարածումը:Համաժողովին մասնակից ֆերմերները.
• ձեռք կբերեն անասնապահության մեջ կիրառվող նորարար և արդյունավետ լուծումներով հագեցած գիտելիքներ
• կամրապնդեն միմյանց միջև մասնագիտական կապերը՝ փորձի փոխանակման և փոխադարձ համագործակցության միջոցով
Մասնակցության համար դիմել
«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի գրասենյակ
Պատասխանատու անձ՝ Նարինե Կարապետյան
Գրասենյակի աշխատաժամերն են՝ 09:00 – 18:00
Ընդմիջում՝ 13:00-14:00
Հեռ.՝ +374 93 33 55 84
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 11.02.2019
«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» Ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն՝ «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» ֆինանսավորմամբ:
