• Հեռախոս (+374) 93 571 559
  • Հայերեն
  • English
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Անասնաշուկա
    • Ագրովաճառակետ
    • Գործարար աջակցություն
    • Հացենի պանդոկ
  • Ֆերմերի Անկյուն
    • Կենդանիների առողջություն
    • Կենդանիների պահվածք և խնամք
    • Կենդանիների արհեստական սերմնավորում
    • Կերարտադրություն
    • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
    • Կաթի արտադրություն և նախնական մշակում
    • Անասնապահի ուղեցույց
      • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
      • Ինֆեկցիոն հիվանդություններ
      • Մակաբուծային հիվանդություններ
    • Անասնապահի օրացույց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Գլխավոր / Նորություններ / Դպրոցականները Սյունիքի Անասնաշուկայում

Նորություններ

  • Հայտարարություններ
  • Միջոցառումներ
  • Այլ
2016-08-01

Դպրոցականները Սյունիքի Անասնաշուկայում

2016թ-ի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Սյունիքի Անասնաշուկայում կազմակերպվեց “Անասնապահության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ” դասընթացը Սիսիանի և Գորիսի շրջանների 26 համայնքների 13-16 տարեկան 364 դպրոցականների համար (որոնցից 164-ըˋ աղջիկ):

Դասընթացի նպատակն էր դպրոցականների շրջանում զարգացնել անասնապահության ոլորտում գիտելիքներն ու հմտությունները, ավելացնել նրանց հետաքրքրությունը
 անասնապահի և անասնաբույժի մասնագիտության հանդեպ, ինչպես նաև տարածել այդ գիտելիքները նրանց հասակակիցների շրջանում: 

Դասընթացների նախաձեռնությունը հետևանքն է այն փաստի, որ Սյունիքի մարզում, ինչպես և Հայաստանի մյուս շրջաններում, առկա է այն խնդիրը, որ դպրոցականները հետաքրքրված չեն անասնապահությամբ և հետևաբար գոյություն ունի Անասնաբույժի/անասնապահի մասնագիտության հանդեպ գրավչության պակաս: Սյունիքի մարզում անասնաբույժ-մասնագետի միջին տարիքը 53 է, նրանց մոտ 20%-ը 60 անց են : Կարիքը կա երիտասարդ անասնաբույժների, ովքեր կկիրառեն անասնաբուժության մեջ նոր մեթոդներˋ սովորելով տարիքով անասնաբույժներից և փոխարինելով նրանց թոշակից հետո:

21-րդ դարում անասնապահության ոլորտում գոյություն ունեն բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ ու քանի որ երեխաները ավելի ընկալունակ են և ճկուն կարծրատիպեր կոտրելու և նոր տեխնոլոգիաներ կիրառելու հարցում, որոշվեց դպրոցականների շրջանում  անցկացնել ներածական դասընթացներ անասնապահության ոլորտում նոր տեխնոլոգիաների և մեթոդների վերաբերյալ` նպատակ ունենալով բարձրացնել այս ոլորտի մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունը:

“Անասնապահության Զարգացման Ծրագիր Հայաստանի Հարավում” ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացների ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները` անասնապահության նպատակը, հորթերի կերի և հիգիենայի ժամանակակից մեթոդները, կթի հիգիենա, ավտոմատ կիթ, մանրադիտակի կառուցվածքը և այլն: Այս բոլոր թեմաների տեսական ներկայացումից հետո մասնակիցները Սյունիքի Անասնաշուկայում հնարավորություն ունեցան գործնական կիրառել իրենց հմտությունները նշված ոլորտներում: Երեխաները սովորեցին` ինչպես աշխատել լուսային մանրադիտակի հետ, ինչպես պահպանել կենդանու հիգիենան, ինչպես կերակրել կենդանուն և կիրառել ավտոմատացված կիթը, ինչպես նաև ինչպես օգտագործել գյուղատնտեսական այլ սարքեր: Արդյունքում Սիսիանի և Գորիսի դպրոցականները ընդլայնեցին իրենց իմացությունները անասնապահության հիմնական սկզբունքների շուրջ:

Ծառայություններ

  • Անասնաշուկա
  • Ագրովաճառակետ
  • Գործարար աջակցություն
  • Հացենի պանդոկ

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Նորություններ

  • 23 Օգոստոս 2020 «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրի մասնակցության հայտարարություն
  • 12 Հուլիս 2020 Իրազեկման արշավ՝ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան»
  • 10 Հունիս 2020 Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Այլ էջեր

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մեր Գործընկերները
  • Պատկերասրահ
  • Կապ
  • Copyright © SDA 2021. All rights reserved.