• Հեռախոս (+374) 93 571 559
  • Հայերեն
  • English
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Անասնաշուկա
    • Ագրովաճառակետ
    • Գործարար աջակցություն
    • Հացենի պանդոկ
  • Ֆերմերի Անկյուն
    • Կենդանիների առողջություն
    • Կենդանիների պահվածք և խնամք
    • Կենդանիների արհեստական սերմնավորում
    • Կերարտադրություն
    • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
    • Կաթի արտադրություն և նախնական մշակում
    • Անասնապահի ուղեցույց
      • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
      • Ինֆեկցիոն հիվանդություններ
      • Մակաբուծային հիվանդություններ
    • Անասնապահի օրացույց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Գլխավոր / Նորություններ / «Ոչխարների Խուզման Փառատոն-2018» տեղի ունեցավ Սյունիքի Անասնաշուկայում

Նորություններ

  • Հայտարարություններ
  • Միջոցառումներ
  • Այլ
2018-06-12

«Ոչխարների Խուզման Փառատոն-2018» տեղի ունեցավ Սյունիքի Անասնաշուկայում

Երևան, հունիսի 9, 2018:// Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում տեղի ունեցավ Ոչխարների խուզման ամենամյա՝ թվով չորրորդ փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսավորմամբ։

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել է 2,500 մարդ Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերից, Երևանից, ինչպես նաև արտասահմանից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Փառատոնին ներկա էին ﬕ շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում Գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանը, ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Լուկաս Գասսերը:

Դեսպանն իր խոսքում նշեց, որ «Սյունիքի մարզի լեռնային բնությունը նման է Շվեյցարիային և այդ իսկ պատճառով հոգեհարազատ է ինձ: Շվեյցարիան տարիներ շարունակ տարատեսակ ծրագրեր է իրականացնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում` ուղղված գյուղատնտեսության զարգացմանն, իսկ վերջին տարիներին իր գործունեությունն ընդլայնել է դեպի Հայաստանի հարավային մարզեր»: Դեսպանը նաև նշեց փառատոնի կարևորությունը և անգամ փորձեց ինքնուրույն ոչխար խուզել:

Գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ ոչխարաբուծությունը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթությունների շարքում է գտնվում և վստահություն հայտնեց, որ այս տարի թե ներդրողները և թե գյուղացիական տնտեսությունները ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ կզարգացնեն այս ոլորտը:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ, Մեծ Բրիտանիայից հրավիրված խուզ անող, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրեցին Սյունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Լոռվա և Գեղարքունիքի մարզերի համայնքների արտադրողները: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ուտեստներ:

Նախորդ տարիների հաﬔմատ, այս տարի ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը թե՛ մասնակից համայնքների և թե՛ արտադրողների առումով: Սյունիքից և Վայոց Ձորից բացի ներկայացված են եղել Արմավիրի, Լոռվա և Գեղարքունիքի մարզերը: Ոչխարների խուզման մրցույթին մասնակցել են 12 խուզ անողներ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից: Հաղթող է ճանաչվել Ռոմանոս Սարգսյանը Գորիսի Շինուհայր համայնքից` 2 րոպե 30 վայրկյանում խուզելով մեկ ոչխար:

Ծառայություններ

  • Անասնաշուկա
  • Ագրովաճառակետ
  • Գործարար աջակցություն
  • Հացենի պանդոկ

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Նորություններ

  • 23 Օգոստոս 2020 «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրի մասնակցության հայտարարություն
  • 12 Հուլիս 2020 Իրազեկման արշավ՝ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան»
  • 10 Հունիս 2020 Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Այլ էջեր

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մեր Գործընկերները
  • Պատկերասրահ
  • Կապ
  • Copyright © SDA 2021. All rights reserved.