Սյունիքի Անասնաշուկայում դասընթացներ կազմակերպվեցին ապագա անասնաբույժների համար
2016-ի մայիսին Սյունիքի Անասնաշուկայում անցկացվեցին առաջին պրակտիկ դասընթացները Գորիսի Գյուղատնտեսական քոլեջի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողների
համար: Դա արդյունքն էր “Անասնապահության Զարգացման Ծրագիր Հայաստանի Հարավում” ծրագրի և Գորիսի Գյուղատնտեսական քոլեջի միջև համաձայնության, որով որոշում կայացվեց այսուհետ կիրառել Անասնաշուկայի հնարավորությունները` Գորիսի Գյուղատնտեսական քոլեջի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողների գիտելիքների բարելավման համար:
Սյունիքի Անասնաշուկայում անցկացված դասընթացների նպատակն էր` ամրապնդել ուսանողների գործնական կարողությունները և ընդլայնել նրանց գիտելիքները: Պրակտիկ դասընթացների ընթացքում ուսանողները ստացան գործնական գիտելիքներ` ինչպես ախտորոշել և բուժել հորթի թոքաբորբը, ինչպես ներարկել, ինչպես որոշել հղիությունը և այլն:
“Անասնապահության Զարգացման Ծրագիր Հայաստանի Հարավում” ծրագրի շրջանակներում ներգրավված մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների միջև տեղի ունեցած քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում նշվեց, որ անհրաժեշտ են առավել ինտենսիվ և կանոնակարգված ջանքերˋաջակցելու տեղական ՄԿՈՒ-ին լրացնել գոյություն ունեցող բացթողումները և կատարելագործելու գյուղատնտեսության ոլորտում կրթության որակը: