Սյունիքի և Վայոց ձորի մարզերում արհեստական սերմնավորումից ծնված հորթերի մրցույթ
Հրավիրում ենք Ձեզ մասնակցել 2019թվ. հունիս/հուլիս ամսին, Սյունիքի անասնաշուկայում նախատեսվող «Ագրոցուցահանդես-վաճառք Սյունիքի մարզում» միջոցառման շրջանակներում անցկացվող արհեստական սերմնավորումից ծնված հորթերի մրցույթին, որը կուղեկցվի մասնակից հորթերի լուսանկարների ցուցահանդեսով: Նախաձեռնությունը նպատակ է հետապնդում խթանել խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման ծառայությունը և ցույց տալ արհեստական սերմնավորման ծառայության առավելությունները: Սույն նախաձեռնությունը իրականացվում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն՝ «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» ֆինանսավորմամբ:
Մրցույթին մասնակցել կարող են Սյունիքի և Վայոց ձորի բոլոր այն անասնապահ ֆերմերները, ովքեր ունեն արհեստական սերմնավորումից ծնված հորթեր, կամ ակընկալում են հորթերի ծին մինչև 2019 մարտ/ապրիլ ամիսները:
Մրցույթին կարող ե մասնակցել՝
- բարելավված F1(առաջին սերնդի) հորթեր
- բարելավված F2 (երկրորդ սերնդի) հորթեր
Մրցույթի հիմնական նպատակը խթանել հանրապետությունում տոհմային տավարաբուծությունը, թե կաթնատու, թե մսատու, թե կաթնամսատու տեսակների համար:
Մրցույթի հաղթող ֆերմերները արժանանալու է պարգևատրման:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 28.02.2019
Գրանցվելու համար կարող եք դիմել՝
Ձեր համայնքում արհեստական սերմնավորում կատարող տեխնիկին, ՌԶԳ-ի Սյունիքի և Վայոց ձորի մարզային գրասենյակներ կամ Արեգ Սարուխանյանին` հեռ. (+374) 99254426:
ՌԶԳ ՀԿ Գորիսի գրասենյակ
Հասցե: ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Արեգունի փող. 84
Հեռ: (374 284) 3 01 17
ՌԶԳ ՀԿ Սիսիանի գրասենյակ
Հասցե: ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Արամ Մանուկյան փող. 5բ
Հեռ.: (374 77) 33 55 84
ՌԶԳ ՀԿ Վայքի գրասենյակ
Հասցե: ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 19
Հեռ.: (374 94 ) 06 03 73