Սյունիքի Անասնաշուկան պաշտոնապես բացվեց
2015թ-ի մայիսի 16-ին տեղի ունեցավ Սյունիքի Անասնաշուկայի Բացման արարողությունը, որը գտնվում է Խոտ գյուղի մոտ, Տաթևի վանք տանող ճանապարհին:
Անասնաշուկայի հիմնադրումը նախաձեռնվել էր “Սյունիքի մարզում անասնապահության զարգացման” ծրագրի շրջանակներում` խթանելու խոշոր եղջերավոր կենդանիների առևտրին Սյունիքի և Վայող Ձորի մարզերում: Անասնաշուկայի նպատակն էˋ կենտրոնացնել տարբեր գնորդների և վաճառողների/ֆերմերների մեկ ընդհանուր վաճառակետում և ստեղծել կողմերի համար հարմար պայմաններ կենդանի անասունների առքուվաճառքի գործարքներում:
Սյունիքի Անասնաշուկայի Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ` Շվեյցարիայի դեսպան պրն. Լուկաս Գասերը, Տարաշքային կառավարման և Արտակարգ իրավիճակների փոխնախարար պրն.Վաչե Տերտերյանը, Սյունիքի մարզպետ պրն. Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ պրն. Վաչագան Ադունցը և այլ պաշտոնատար անձինք, ֆերմերներ և տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումը սկսվեց բացման խոսքերով և կարմիր ժապավենի կտրելով: Պաշտոնական մասից հետո տեղի ունեցավ շրջայց և մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնել շինության վարչական մասը, ագրովաճառակետը, ֆերման:
Միջոցառման ավարտին մասնակիցները համտեսեցին հայկական ավանդական ուտեստներ Անասնաշուկայի Հացենի պանդոկում և վայելեցին Տաթևի Վանքի երգչախմբի անկրկնելի ելույթը: