Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվական արշավ
Կարևորելով մարդու առողջությունը և սննդամթերքի, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում անվտանգության ապահովումը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» կողմից ֆինանսավորվող, «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ» ծրագրի աջակցությամբ, սկսել է տեղեկատվական արշավ սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
Արշավի շրջանակներում պատրաստվել են տեղեկատվական տեսահոլովակներ և տպագրվել նյութեր՝ հացի, հացաբուլկեղենի և սպանդանոցային պայմաններում ստացված մսի տեղափոխման նոր կարգի ու սանիտարական անձնագրերի տրամադրման վերաբերյալ:
Հասարակության իրազեկման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ և կօգնեն տնտեսվարողներին արտադրել անվտանգ սնունդ, իսկ սպառողներին՝ լինել առավել տեղեկացված և պաշտպանված:
Հաց և միս տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի շնորհման, սպանդանոցային մորթին անցնելու և վտանգավոր աղբյուրների վերլուծության կրիտիկական կետերի հաշվման (HACCP) համակարգի վերաբերյալ տեսահոլովակներն առկա են:
Գործում է նաև ՍԱՊԾ «Թեժգիծ»՝ 010 20 60 40 հեռախոսահամարով:
