• Հեռախոս (+374) 93 571 559
  • Հայերեն
  • English
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Անասնաշուկա
    • Ագրովաճառակետ
    • Գործարար աջակցություն
    • Հացենի պանդոկ
  • Ֆերմերի Անկյուն
    • Կենդանիների առողջություն
    • Կենդանիների պահվածք և խնամք
    • Կենդանիների արհեստական սերմնավորում
    • Կերարտադրություն
    • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
    • Կաթի արտադրություն և նախնական մշակում
    • Անասնապահի ուղեցույց
      • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
      • Ինֆեկցիոն հիվանդություններ
      • Մակաբուծային հիվանդություններ
    • Անասնապահի օրացույց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Գլխավոր / Նորություններ / «Անասնապահական ֆերմայի զարգացման արդի մոդել կանանց առաջնորդությամբ» ենթածրագրի մասնակցության հայտարարություն

Նորություններ

  • Հայտարարություններ
  • Միջոցառումներ
  • Այլ
2019-01-24

«Անասնապահական ֆերմայի զարգացման արդի մոդել կանանց առաջնորդությամբ» ենթածրագրի մասնակցության հայտարարություն

ՌԶԳ ՀԿ-ն իր անասնապահության զարգացում Հայաստանի հարավում ծրագրի շրջանակներում հրավիրում է Ձեզ մասնակցելու 01.2019-06.2020թթ. ընկած ժամանակահատվածում իրականացվող «Անասնապահական ֆերմայի զարգացման արդի մոդել կանանց առաջնորդությամբ» ենթածրագրին:

Ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 զարգացման ծրագիր (Սյունիք և Վայոց Ձոր մարզերից յուրաքանչյուրում մեկական ծրագիր մսի և կաթի արտադրության հիմքով՝ ներառելով մեկական մասնակից Եղեգնաձոր, Վայք, Սիսիան և Գորիս տարածաշրջաններից):

Հայտեր կարող են ներկայացնել՝

Բոլոր այն կին ֆերմերները, ովքեր.

• Ընդգրկված են անասնապահական գործունեության մեջ (մասնակցում է կենդանիների կիթին, խնամքին և կերային ռացիոնի կազմակերպմանը),

• Համայնքում, որտեղ որ գտնվում է ֆերման, համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը (արհեստական սերմնավորման ծառայության հնարավորություն, անասնաբուժական կետ, կաթի մթերման կետ կամ վերամշակման արտադրամաս):

• Ֆերմայում միջինը ունի 5 ԽԵԿ, որից 3-ը կով, որոնցից յուրաքանչյուրի միջին կաթնատվությունն նվազագույնը օրական 10 լիտր է,

• Ֆերմայում գոմային բավարար պայմանների առկայությունը (լուսավորություն, օդափոխություն, մաքրություն). Գոմային պայմանների գնահատումն իրականացվելու է Ծրագրի անասնաբույժների կողմից,

• Ներդրումների իրականացման պատրաստակամություն և կարողություն,

• Սեփական ֆերմայում նորագույն փորձի ներդրման ցանկություն և կարողություն,

• Ֆերմայում արտադրված մսի և կաթի իրացման ցանկություն և կարողություն (կաթի վաճառք վերամշակողին կամ կաթի մթերման կետին՝ պայմանագրի կնքման արդյունքում, մսեղիքի և կենդանիների վաճառք համաձայն ՀՀ օրենսդրության),

• Ենթածրագրի իրականացման ողջ ընթացքում ամսական նվազագույնը 2 անգամ մոնիտորինգային հարցումներին և նկարահանումներին մասնակցելու պատրաստակամություն,

• Ենթածրագրի արդյունքում ձեռք բերված փորձը տարածելու պատրաստակամություն,

• Ենթածրագրի արդյունքների գնահատման համար անհրաժեշտ ֆորմաների լրացման պատրաստակամություն և կարողություն:

Գրանցվելու համար կարող եք դիմել՝

Կաթի մթերման կետեր, կաթ վերամշակող արտադրամասեր եվ անասնաբուժական կետեր: Հարցերի դեպքում կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ sdaoffice@sdaoffice.com, նամակի առարկայում նշելով. «Անասնապահական ֆերմայի զարգացման արդի մոդել կանանց առաջնորդությամբ» ենթածրագիր ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ՝ (+374-10) 517-528, (+374-93) 335-584

Կոնտակտային անձ՝ Լուսինե Հարությունյան

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 11.02.2019

Ծառայություններ

  • Անասնաշուկա
  • Ագրովաճառակետ
  • Գործարար աջակցություն
  • Հացենի պանդոկ

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Նորություններ

  • 12 Հուլիս 2023 Տեղի ունեցավ թվով 6-րդ «Ոչխարների խուզման» փառատոնը
  • 16 Մայիս 2021 Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարում, փորձի փոխանակում և քաղված դասերի քննարկում» թեմայով աշխատաժողովը
  • 23 Օգոստոս 2020 «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրի մասնակցության հայտարարություն

Այլ էջեր

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մեր Գործընկերները
  • Պատկերասրահ
  • Կապ
  • Copyright © SDA 2025. All rights reserved.