• Հեռախոս (+374) 93 571 559
  • Հայերեն
  • English
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Անասնաշուկա
    • Ագրովաճառակետ
    • Գործարար աջակցություն
    • Հացենի պանդոկ
  • Ֆերմերի Անկյուն
    • Կենդանիների առողջություն
    • Կենդանիների պահվածք և խնամք
    • Կենդանիների արհեստական սերմնավորում
    • Կերարտադրություն
    • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
    • Կաթի արտադրություն և նախնական մշակում
    • Անասնապահի ուղեցույց
      • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները
      • Ինֆեկցիոն հիվանդություններ
      • Մակաբուծային հիվանդություններ
    • Անասնապահի օրացույց
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Գլխավոր / Նորություններ / Ավելի քան 2000 մարդ մասնակցեց «Ոչխարների խուզում» փառատոնին

Նորություններ

  • Հայտարարություններ
  • Միջոցառումներ
  • Այլ
2017-06-20

Ավելի քան 2000 մարդ մասնակցեց «Ոչխարների խուզում» փառատոնին

     

Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում անցկացվեց «Ոչխարների խուզում» երրորդ փառատոնը։

Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը՝ Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալություն (SDC) և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

«Ոչխարների խուզում» փառատոն

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի եւ Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաեւ նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:  Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2000  մարդ։

 «Ոչխարների խուզում» փառատոնը վերածվում է ավանդական միջոցառման։ Այս տարի մասնակցեցին բազմաթիվ համայնքներ Սյունիքից ու Վայոց Ձորից: Փառատոնը համայնքային կյանքն աշխուժացնելու, մոռացված ավանդույթները վերհիշելու ու մարզերի տեղական արտադրանքը զբոսաշրջիկներին ներկայացնելու հնարավորություն է տալիս։ Ուրախալի է, որ շատ զբոսաշրջային ընկերություններ փառատոնը ներառում են իրենց առաջարկներում։ Սա վկայում է այն մասին, որ տարեցտարի այս միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է», - ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, սպորտային  միջոցառումներ,  ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրեցին Վայոց Ձորի եւ Սյունիքի համայնքների արտադրողները: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ճաշատեսակներ:

«2008թ.-ից սկսած Ռազմավարական Զարգացման Գործակալությունը, Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է Անասնապահության Զարգացման ծրագիր Սյունիքի, իսկ 2014թ. նաև Վայոց Ձորի, մարզերում, որի շրջանակներում իրագործվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ֆերմերների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, կաթի և մսի շուկաների հասանելիության բարելավմանը, անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայությունների խթանմանը, ինչպես նաև համայնքային արոտների կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում կարևորում ենք «Ոչխարների խուզման» փառատոնի և նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որոնք թույլ են տալիս մեր շահառու համայնքներին ներկայացնել իրենց արտադրանքը լայն հանրությանը, շփվել միմյանց հետ և բարձրացնել իրենց մարզի զբոսաշրջային գրավչությունը: Այս ավանդական դարձած փառատոնը այսուհետ իրականացվելու է Սյունիքի Անասնաշուկայի տարածքում, - նշեց ծրագրի ղեկավար՝ Կարինա Հարությունյանը:

 «Ոչխարների խուզում» երկրորդ փառատոնն անցկացվել էր 2015թ․-ին՝ Տաթեւի Հալիձոր կայանում։ Դրան մասնակցել էր ավելի քան 3000 մարդ, այդ թվում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսպանիայից, Բելգիայից։

Ծառայություններ

  • Անասնաշուկա
  • Ագրովաճառակետ
  • Գործարար աջակցություն
  • Հացենի պանդոկ

Ֆերմերի Անկյուն

  • Կենդանիների առողջություն
  • Կենդանիների պահվածք և խնամք
  • Կենդանիների արհեստական սերմնավորում
  • Կերարտադրություն
  • Արոտների և կերհանդակների արդյունավետ օգտագործում
  • Կաթի արտադրություն և նախնական մշակում
  • ՀՀ-ում պետպատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները

Նորություններ

  • 23 Օգոստոս 2020 «Անասնակերի արտադրության արդյունավետ փորձը թիրախային համայնքներում» ենթածրագրի մասնակցության հայտարարություն
  • 12 Հուլիս 2020 Իրազեկման արշավ՝ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան»
  • 10 Հունիս 2020 Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Այլ էջեր

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Մեր Գործընկերները
  • Պատկերասրահ
  • Կապ
  • Copyright © SDA 2021. All rights reserved.