Շնորհակալություն մեր կամավորներին
2017 թ. հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող «Սյունիքի Անասնաշուկայի» տարածքում հաջողությամբ անցկացված ավանդական դարձած «Ոչխարների խուզման փառատոնի» մեծածավալ աշխատանքներին ակտիվ պատրաստակամություն են հայտնել Խոտ, Շինուհայր, Հալիձոր և Տաթև համայնքների երիտասարդները:
Փառատոնի ընթացքում թվով 21 կամավորների գործունեությունը ունեցել է լայն շրջանակ: Կամավորների մի խումբ ապահովել է մանկական գոտու խաղահրապարակում երեխաների անվտանգությունը և ժամանցը: Մյուս խմբի գործառույթն է եղել դիմավորել, ուղղորդել, տրամադրել փառատոնի հյուրերին (նաև արտասահմանյան) ընդհանուր տեղեկատվություն փառատոնի վերաբերյալ: Փառատոնի մրցութային մասի բնականոն ընթացքը ապահովել են մյուս խմբի կամավորները, ովքեր սահմանազատել են հյուրերի և ոչխարների խուզման բեմի միջև տարածությունը: Հարցումների միջոցով հյուրերի տպավորությունները և հաջորդ փառատոնի կազմակերպման համար առաջարկությունները գրանցել է կամավորների մյուս խումբը: Թերևս ամենագլխավոր գործառույթը՝ փառատոնի անցկացման վայրի մաքրության պահպանությունը նույնպես ապահովել են կամավորները: Փառատոնի հաջող անցկացումից հետո պաշտոնապես բոլոր կամավորներին հանձնվել են շնորհակալագրեր, մեդալներ և գրքեր:
Անհրաժեշտ է նշել, որ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում», «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրերի շրջանակներում շարունակական կերպով մարզային կրթական հաստատություններում անցկացվում են գյուղատնետեսության նկատմամբ հետքրքրության առաջացման, մասնագիտական կողմնորոշմանը և հետագայում աշխատաշուկայի համար երիտասարդ, որակյալ մասնագետների պատրաստմանը ուղղված աշխատանքներ: Փառատոնի աշխատանքերին ներգրավված են եղել նախորդ տարիների ընթացքում անասնապահության, սննդի անվտանգության վերաբերյալ դասընթացներին մասնակցած ակտիվ երիտասարդներ: